Առավոտյան Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է։ Միավորված ընդդիմության առաջնորդներն ու ցուցարարները կրկին խորհրդարանի շենքի դիմաց են։
Ընդդիմությունն ասել էր, որ պատգամավորները աշխատանքի են եկել ժամը 7-ին, այսինքն խորհրդարանի նիստից 5 ժամ շուտ ու ցուցարարների արգելափակումից առաջ։
Ընտրական բարեփոխումների օրինագծին դեմ քվեարկած պատգամավորներն ամեն անգամ նիստի գաիս ստիպված են լինում հանդիպել «խայտառակության միջանցքի»։ Պատգամավորները խորհրդարան են հասնում անվտանգության աշխատակիցների օգնությամբ՝ «ստրուկ» և «ամոթ է» վանկարկումների ուղեկցությամբ։
Խորհրդարանի մամուլի ծառայությունը, պատգամավորների շուտ գալու հետ կապված հայտարարություն է տարածել, ըստ որի՝ խորհրդարանի նիստից առաջ նշանակված է եղել նաև մեծամասնության նիստ, որի մասին մամուլում չի անոնսվել։