Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին զուգահեռ ակտիվացել են նաև սոցիալական մեդիաներում բացված կեղծ էջերը։ Մասնավորապես, ֆեյսբուքում՝ ի աջակցություն «Վրացական երազանքի» ֆեյք՝ կեղծ էջեր են հայտնվել, որոնք կիսվում են իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչների գրառումներով կամ էլ տեսանյութերին և ուղիղ եթերներին նրանց սատարող տարբեր մեկնաբանություններ գրում:
Mythdetector.ge-ն նմանատիպ 21 ֆեյսբուքյան էջեր է գտել, որոնց գլխավոր նկարները, պարզվում է, այլ սոցիալական ցանցերի օգտատերերի էջերից վերցված նկարներ են:
Ինչպես նշվում է՝ հանրահավաքը վարկաբեկելուն զուգահեռ, կեղծ էջերը նաև հաղորդագրություններ են տարածում՝ ի աջակցություն կառավարությանը: Մի կողմից նրանք արդարացնում են համամասնական ընտրակարգի նախագծի տապալումը և ներքին գործերի նախարարության կողմից հանրահավաքների չեղարկումը, ինչպես նաև վարկաբեկում են քաղաքական ընդդիմությանը: Էջերը Դիմիտրի Խունդաձեի և Գիա Վոլսկիի գրառումներն են կիսում, որոնք բողոքի ցույցի և օրինագծի տապալման մասին են:
Ստորև ներկայացնում ենք ցուցակից՝ հայկական ազգանուն ունեցող օգտատերերի նկարներն օգտագործած էջերը՝
Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքացիական շարժումները սկսեցին բողոքի ցույցեր անցկացնել, երբ ձախողվեց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենքի նախագիծը: Նրանց պահանջը արտահերթ համամասնական ընտրություններ անցկացնելն է: