Թբիլիսիում, խորհրդարանի շենքի ետնամուտքի տարածում, որտեղ ներքին գործերի նախարարությունը երկաթե պատնեշներ է տեղադրել, ցուցարարները «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի պատկերով թղթադրամներ են կախել:
Նշենք՝ Թբիլիսիում շարունակվում են խաղաղ բողոքի ցույցերը: Ցուցարարները տարբեր պերֆորմանսներ են անում, այդ թվում՝ «ամոթ է» և «ստրուկ» գրությամբ թղթե ինքնաթիռներ են գցել խորհրդարանի մուտքի մոտ, որտեղ ոստիկաններ էին մոբիլիզացված: Ցուցարարները նաև տարբեր հեշթեգերով կպչուն թղթեր են փակցնում խորհրդարանի տարածքում՝ այդ թվում երկաթե պատնեշների վրա: