Համացանցում տարածվել է ենթադրաբար Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների միջև գաղտնի հեռախոսազրույցը, որում հեղափոխության սցենար է քննարկվել:
«interpressnews»-ի փոխանցմամաբ, հեռախոսազրույցում Սահակաշվիլին ասել է, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու Գիգա Բոկերիան հեղափոխության գաղափարը ճիշտ է համարում: Սակայն, եթե դա չստացվի, պետք է պատրաստվել դաշինքներ կազմելուն, ինչի հետ նախկին նախագահը համաձայն չէ:
«Ով ցանկանում է, թող դաշինք կազմի: Ես ոչ մի ցանկություն չունեմ, ես դրա համար չեմ պայքարում»,-նշել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ «Ռուսթավ»-ին (կուսակցության շահերը ներկայացնող հեռուստաընկերություն) կնպաստի իրավիճակի հասունացմանը:
Ձայնագրության մեջ, որի իսկությունը պաշտոնապես դեռ հաստատված չէ, նշվում է նաև կուսակցության անդամներ Ակակի Բոբոխիձեի, Իրմա Նադիրաշվիլիի, Նուգզար Ծիկլաուրիի, Պետրե Ցիսկարիշվիլիի, Ակակի Մինաշվիլիի և Գիգի Ծերեթելիի անունները: