«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավորները թողնում են իրենց խորհրդարանական պաշտոններն ու լքում հանձնաժողովները: Նրանք արդեն համապատասխան դիմում են ներկայացրել խորհրդարանին:
Սերգի Կապանաձեն հեռանում է կրթության, գիտության և մշակույթի, ինչպես նաև Եվրաինտեգրման հանձաժողովներից: Էլենե Խոշտարիան` մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովից, Լաշա Դամենիան և Լելա Քեբուրիան` տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովից: Իրավաբանական հարցերով հանձաժողովում այլևս չեն լինի պատգամավորներ Իրակլի Աբեսաձեն և Օթար կախիձեն: Վերջինս նաև հեռանում է ֆինանսա-բյուջետային հանձնաժողովից: