Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում հերթական բողոքի ակցիան է։ Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից այստեղ են հավաքվել ընդդիմության անդամները և քաղաքացիական ակտիվիստներ: Ընդդիմությունը հայտարարել էր, որ արգելափակելու է խորհրդարանի մուտքերը:
Տարածքում մոբիլիզացված են ոստիկանական ուժեր: Նրանք երկաթե պատնեշներ են դրել ցուցարարների և խորհրդարանի շենքի միջև:
Իսկ խորհրդարանի շենքում մեկնարկել է լիագումար նիստը։
Խորհրդարանում լիագումար նիստը մեկնարկեց, ընդդիմությունը շարունակում է ցույցը
Posted by Aliq Media on Thursday, November 28, 2019