Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով, խորհրդարանը շատ հարցեր ունի որոշելու և իշխող թիմը թույլ չի տա կաթվածահար անել օրենսդիրի գործունեությունը:
«Իրավապահ մարմիններն ապահովում են խորհրդարանի բնականոն աշխատանքը: Խորհրդարանի պարտականությունն է` աշխատել, քանի որ շատ հարցեր ունենք լուծելու: Չենք կարող թույլ տալ և թույլ չենք տալու որևէ մեկը դադարեցնի խորհրդարանի աշխատանքը»,- հայտարարել է Մդինարաձեն:
Նշենք, որ այսօր առավոտից ոստիկանությունը արգելափակել է ինչպես խորհրդարանի, այնպես էլ կառավարության շենքերի մուտքերը: Ընդդիմության ներկայացուցիչները հավաքված են խորհրդարանի շենքի հարակից տարածքում: