Ստրասբուրգի փողոցներում վրացական այբուբենով ձևավորված տրամվայ կգործի՝ կապված Եվրոպայի խորհրդրի Նախարարների կոմիտեի նախագահության հետ:
Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության, Վրաստանի նախագահության զինանշանով և վրացական այբուբենի տառերով զարդարված տրամվայի բացումը տեղի ունեցավ Ստրասբուրգի «Droits de l’homme» կանգառում:
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, Ստրասբուրգի քաղաքապետի տեղակալը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը կտրեցին ժապավենը:
Առաջին հյուրերը տրամվայով ճանապարհորդեցին «Droits de l’homme»-ից դեպի Հանրապետության հրապարակ:
Տրամվայը կգործի Ստրասբուրգի փողոցներում 6 ամիս շարունակ:
Հիշեցնենք՝ 2019 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը Վրաստանը ստանձնում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Ստրասբուրգում ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում նախագահությունը Ֆրանսիան փոխանցել է Վրաստանին։