«Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով Էդիսոն Ռիսերչի կողմից իրականացված հարցման համապատասխան, Վրաստանի բնակչության 87 տոկոսը կողմ է համամասնական ընտրակարգին:
Հեռուստաընկերության տեղեկատվությամբ հարցվածների 60 տոկոսը պատասխանել է, որ ամբողջովին համաձայն է համամասնական ընտրակարգին անցնելուն, մասամբ համաձայն է 27 տոկոսը:
Հարցումն իրականացվել է նոյեմբերի 12-23-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է Վրաստանի տարբեր շրջաններում ապրող մոտ 2000 մարդ: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող հարցվողներն ընտրվել են պատահական կարգով: