«Wizz air» ավիաընկերությունը Քութաիսիի միջազգային օդանավակայանից պատրաստվում է ավելացնել չվերթներ դեպի Բեռլին, Մյունխեն, Միլան, Դորտմունդ, Սալոնիկի, Լառնակա և Սոֆիա: Քութաիսի-Բեռլին և Քութաիսի-Մյունխեն ուղղություններով չվերթները կսկսվեն այս տարվա սեպտեմբերի 23-ից՝ շաբաթական 2 օր: Տոմսի նվազագույն արժեքը կլինի 39,99 եվրո: Քութաիսի-Միլան և Քութաիսի-Դորտմունդ չվերթները կիրականացվեն սեպտեմբերի 25-ից, տոմսերի գինը կսկսվի նույնպես 39,99 եվրոից:
Ինչ վերաբերում է Քութաիսի-Սալոնիկի չվերթին՝ այն կիրականացվի շաբաթական 3 անգամ, տոմսի նվազագույնը կարժենա 29,99 եվրո: Նույն գնով հնարավոր կլինի այցելել նաև Սոֆիա: Լառնակայի ուղղությամբ Քութաիսիից չվերթներ կիրականացվեն սեպտեմբերի 24-ից: Տոմսի նվազագույն արժեքը կլինի 24,99 եվրո: Տեղեկանում է «interpressnews» պարբերականը: