ՈՒԵՖԱ-ի նորանշանակ  նախագահը  ժամանում է Թբիլիսի 

 

Սեպտեմբերի 28-ին  Թբիլիսի կժամանի Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ)  նորանշանակ  նախագահ  Ալեքսանդր  Չեֆերինը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, այցի շրջանակներում ՈՒԵՖԱ-ի նորանշանակ նախագահը  կքննարկի 2017թ. Վրաստանում  19 տարեկանների Եվրոպայի առաջնության կազմակերպման,  ինչպես նաև այլ հարցեր:

Հիշեցնենք՝ Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար, 48-ամյա  Ալեքսանդր Չեֆերինը  Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ)  նախագահի պաշտոնում ընտրվեց  սեպտեմբեր 14-ին:  Աթենքում տեղի ունեցած արտահերթ կոնգրեսում նրա օգտին քվեարկեց միության անդամների մեծ մասը:

Թողնել պատասխան