ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերը:
«Մենք ուշադիր հետևում ենք Թբիլիսիում տեղի ունեցող բողոքի ցույցերին: Միացյալ Նահանգներն աջակցում է խոսքի, միավորումների և հավաքների ազատությանը: Մենք կոչ ենք անում պետական պաշտոնյաներին և ցուցարարներին զսպվածություն ցուցաբերել և կանխել ցանկացած էսկալացիա կամ բռնի գործողություններ», — ասված է պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ նոյեմբերի 14-ին էլ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն էր հայտնել խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ձախողման կապակցությամբ: