«Կարծում եմ, որ համամասնական ընտրությունները երկրի համար ստեղծված իրավիճակից ելք կլիներ, թեև մեծամասնության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունի երկրի կազմալուծում ու ներքաղաքական ճգնաժամ թույլ չտալու համար», — այս մասին լիագումար նիստում ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին:
Նա նկատել է, որ ընդդիմության ապակառուցողական հայտարարությունները և գործողությունները սկսվել են հունիսի 24-ին, երբ «Վրացական երազանքը» խոստացավ համամասնական ընտրակարգի անցնել:
«Այստեղ լրագրողները ինձ հարցրին՝ անհարմարություն եք զգում այն բանի համար, որ ոստիկանությունը շրջափակել է օրենսդիրի շենքը: Իհարկե, կա այդ անհարմարությունը, բայց եթե մենք, մեր պետական կառույցները չշարունակեն աշխատել, պետության ընթացքը կանգ կառնի», — ասել է Վոլսկին:
Նա հիշեցրել է 2004 թվականի ցույցերը՝ ընդգծելով, որ երբ մի 20-ամյա երիտասարդ չենթարկվեց ոստիկանության հրահանգներին, նրան նախ վիրավորեցին, իսկ երկրորդ զգուշացումից հետո սպանեցին: