Նոյեմբերի 26-ի լուսաբացին Թբիլիսիի կենտրոնում երեկ վերսկսված հանրահավաքը ցրելու ընթացքում հոսպիտալացվել է 4 մարդ, նրանցից մեկը լրատվամիջոցի ներկայացուցիչ է: Տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
«Ցույցը ցրելիս, երբ գործի դրվեցին ջրցան մեքենաները, Զազայի աչքը դուրս եկավ ջրի հուժկու շփումից, որից հետո ինքն անմիջապես տեղը գցեց դուրս եկած աչքը», — հաղորդում է «Մթավարի արխի»-ն՝ մեջբերելով ականատեսի խոսքը:
Ըստ բժիշկների, Զազա Լիպարտիան հետազոտություններ է անցել, կոտրված են դեմքի ոսկորները, բայց նրա վիճակը կայուն է, չնայած վիրահատական միջամտության անհրաժեշտության կարիք է կա:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ի լուսաբացին ոստիկանական ուժերը հատուկ ուժ կիրառելով ցրեցին խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին, որի ընթացքում վիրավորվել է 3 հոգի, ձերբակալվել 28-ը: