Դպրոցականները  համակարգչային խաղերի կարիք ունեն. Ջեջելավա

 

Վրաստանի Կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե  Ջեջելավան  սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է՝ թեև նրան, որ առաջին դասարանցիներն ու  ուսուցիչները համակարգիչներ են ստացել, սակայն դրանցում  խաղերի և կոնտենտի լուրջ պակաս է զգացվում: Ջեջելավան նշել է, որ կցանկանար Շոթա Ռուսթավելիի հայտնի «Ընձենավոր»-ը տեսնել խաղային տարբերակով:

«Համակարգիչներ այս տարի ևս նվիրել ենք: Սակայն, իմ կարծիքով դա դեռ բավարար չէ լիարժեք երջանկության համար. համակարգչային լուրջ խաղերի ու կոնտենտի պակաս կա: Ինչպես ասում են, դեռ միայն  կմախքն ունենք…»,-ասել է նախարարը՝  հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ՏՏ ոլորտի մի շարք կազմակերպությունների հետ:

«Եթե մասնագետները կարողանան օրինակ քիմիայի թեմայով խաղ կազմել, դա եվս արդյունք կտա: Պետք է բազմաթիվ թեմատիկ  խաղեր տեղադրել, որոնք աշակերտին ընտրելու հնարավորություն կտան»,- Ջեջելավայի խոսքերն է մեջբերել «Interpressnews» լրատվականը:

Թողնել պատասխան