Թբիլիսիում կայացավ հայ-վրացական փորձի փոխանակման ձևաչափով արդեն 4-րդ եռօրյա հանդիպումը: Այս անգամ օրակարգում տեղ է գտել դատական համակարգի հանցավոր աշխարհի դեմ պայքարի հետ կապված բարեփոխումը՝ օրենսդրական մակարդակով: Վրաստանի անցած ճանապարհով են կիսվել պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հայաստանյան մասնակիցների խոսքով՝ Վրաստանում բարեփոխման փորձը կարող է կիրառելի դառնալ նաև Հայաստանում:
ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասում է՝ ռեֆորմների իրականացման տեսանկյունից կարևոր է սովորել այլոց սխալների վրա.
Վրաստանի գործած սխալներն ուսուցողական են Հայաստանի համար,- մեզ հետ զրույցում ասում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի մասնագետ և հետազոտող Միքայել Ավետիսյանը.
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասում է` հարևան երկրի փորձով կարող ենք կանխատեսել որոշակի զարգացումներ, ինչու ոչ՝ նաև կանխել.
«Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուղուշիի կարծիքով Վրաստանի փորձը պետք է հետաքրքրի հայաստանյան կողմին.
Ծրագիրը նախաձեռնած «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանն ասում է՝ սեմինարի գաղափարը ոչ միայն Վրաստանի ստացված փորձը փոխանցելն է, այլև ներկայացնելը, թե ինչը և ինչու չի ստացվել իրագործել. «Չենք ուզում, որ մեր հայաստանցի գործընկերները կրկնեն մեր սխալները»․