Աշնան առաջին ձյունը տեղաց նախօրեի գիշերը՝ Թբիլիսիի ծայրամասերում՝ Ծղնեթիում, Կոջորիում, Տաբախմելայում։«Թբիլսերվիս գրուպ» կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով. Մաքրվում են ճանապարհները, տեխնիկական աղալցման աշխատանքներ են տարվում։
Ընկերությունը բնակչությանը զգուշության կոչ է անում։ Մասնավորապես՝ վտանգավոր է քաղաքի ծայրամասերում երթևեկել ամառային անվադողերով։ Այս մասին նրանք գրել են Facebook֊ի իրենց էջում։ Նշված են նաև ընկերության և քաղաքապետարանի Թեժ գծի հեռախոսահամարները՝ 261-90-50 և 272-22-22։
Այսօր մայրաքաղաքում առավելագույնը 5 աստիճան կլինի, ձնախառն անձրև։
Լուսանկարը՝ ընկերության ֆեյսբուքյան էջից