«Վրացական երազանքի» նախկին անդամ, անկախ պատգամավոր Գեդևան Փոփխաձեն պատրաստվում է հեռանալ խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովից: Նշված հայտարարությունը պատգամավորը արել է հանձնաժողովի նիստից առաջ: Նա «Վրացական երազանք»-ին մեղադրում է քաղաքական հետապնդումների մեջ:
«Արդեն երկրորդ ամիսն է հանձնաժողովն ինձ տուգանում է հանձնաժողովի նիստերից բացակայելու պատճառով, ինչը, իմ կարծիքով, կանոնակարգի խտրական հոդվածի արդյունքն է: Բացի դրանից, նշում եմ, որ սա իմ հանդեպ քաղաքական հետապնդում է «Վրացական երազանքի» կողմից, այդ պատճառով, անհնար եմ համարում հանձնաժողովի աշխատանքին մասնակցելը: Անպայման կդիմեմ բյուրոյին և պաշտոնապես կհեռանամ հանձնաժողովից»,- հայտարարել է Փոփխաձեն:
Հայտարարությունից հետո, ի նշան բողոքի, Փոփխաձեն բոյկոտել է հանձնաժողովի նիստը: