Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ ցույցը վերսկսել է: Ռուսթավելիի պողոտան բաց է երթևեկության համար: Այս պահին ընդդիմության առաջնորդների ուշադրությունը սևեռված է քաղաքային դատարանում ընթացող դատական նիստի վրա, որն առավոտյան ժամերից հետաձգվում է մինչև հիմա: Նշենք, նախօրեին, ցույցը ցրելու ժամանակ բերման է ենթարկվել 37 անձ, այդ թվում են ցույցի կազմակերպիչներից ու ընդդիմադիր առաջնորդներից մի քանիսը:
Այսօր ընդդիմությունը հայտարարել է, որ շարունակելու է պայքարը մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ չնշանակվեն համամասնական ընտրակարգով:
Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։