Վրաստանի բնակչության մեծամասնությունը՝ 53 տոկոսից ավելին, կողմ է համամասնական ընտրություններին: Այս մասին ասվում է նոյեմբերի 18-ին IRI կազմակերպության հրապարակած հետազոտությունում:
Հարցին, թե լսել են համամասնական ընտրական համակարգի մասին, բնակչության 68 տոկոսը դրական պատասխան է տվել: Իսկ նրանց 78 տոկոսը նշել է, որ այս համակարգին կողմ է:
Բացի այդ, հարցվածների 78 տոկոսը կարծում է, որ ամբողջովին համամասնական ընտրակարգին անցումը դրականորեն կազդի Վրաստանի ժողովրդավարական զարգացման վրա, քանի որ խորհրդարանական ընտրություններին մեկ տարուց քիչ է մնացել, սակայն գլխավոր առավելություն ունեցող ուժ դեռևս չի հայտնվել:
IRI միջազգային կազմակերպությունը հետազոտությունն անցկացրել է սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում: