Եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, «Վրացական երազանքը» կստանար ձայների 23 տոկոսը, մնացած ընդդիմությունը միասին՝ 41 տոկոսը: Այս մասին է վկայում է նոյեմբերի 18-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հետազոտությունը:
Ըստ հարցումների՝ 32 տոկոսը դեռ չի որոշել՝ ում օգտին կքվեարկի, իսկ 4 տոկոսը ոչ մի քաղաքական սուբյեկտին ձայն չի տալու:
IRI-ը հետազոտության ժամանակ նաև հաշվարկել է կուսակցությունների բացասական վարկանիշը, որտեղ առաջատարը «Վրացական երազանքն» է: Հարցվածների 30 տոկոսը հայտնել է, որ երբեք ձայն չի տա «Վրացական երազանքին»: 26 տոկոսը երբեք ձայն չի տա «Միացյալ ազգային շարժմանը», 9-9 տոկոս ձայն չեն տա «Գիրչիին» և «Հայրենասերների դաշինքին»:
IRI միջազգային կազմակերպությունը հետազոտությունն անցկացրել է սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում: