Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիան ցրելու ընթացքում կան տուժածներ։ Չիտաձե փողոցում տուժածներից մեկին հենց ցուցարարներն են դուրս բերել ու մոտեցրել Շտապ օգնության մեքենային, ուր նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Բոլոր 3 մուտքերի մոտ հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացված։ Իրավապահները փորձում են ազատել խորհրդարանի հարակից տարածքը։ Մի քանի անգամ բախումներ տեղի ունեցան ոստիկանների ու ակտիվիստների միջև։ Հատուկ ջոկատայինների մի խումբ էլ օպերային թատրոնի հարակից տարածքում է կենտրոնացած։
Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու՝ օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել, միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։