Խորհրդարանում ծրագրված նիստն արգելափակման պատճառով չկայացավ

Վրաստանի խորհրդարանում կեսօրին նախատեսված հանձնաժողովի նիստը չի կայացել ցուցարարների կողմից շենքի մուտքերն արգելափակելու պատճառով:

Առավոտյան հավաքված ցուցարարները «Վրացական երազանքի» երեք պատգամավորի  թույլ չեն տվել մտնել խորհրդարան:

Խորհրդարանի շենքի բոլոր մուտքերն արգելափակված են: Մուտքերի մոտ տեղադրվել են վրաններ, դարպասների վրա կողպեք են կախել: Ցուցարարները դեպի շենքի մուտքերը տանող ճանապարհին ավազե պարկերով բարիկադներ են ստեղծել: