Վրաստանի խորհրդարանի մոտ 19:00-ին մեկնարկած ցույցն ավարտվեց, սակայն ցուցարարների մի մասը շարուակում է մնալ փողոցում: Նրանք այսօր ևս կգիշերեն վրաններում, որոնք տեղադրվել էին խորհրդարանի մոտ՝ Ռուսթավելի պողոտայի վրա:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 14-ին Թբիլիսիում բողոքի նոր ալիք բարձրացավ: Բողոքի պատճառ դարձավ Վրաստանի խորհրդարանի կողմից համամասնական ընտրակարգի մասին սահմանադրական օրինագծի տապալումը:
Դեռ երեկ ցուցարարները փակեցին Ռուսթավելի պողոտան և վրաններ տեղադրեցին:
Սահմանադրական փոփոխությունների հիշյալ օրինագիծը նախատեսում է մեծամասնական ընտրակարգի վերացում, ամբողջովին անցում համամասնական ընտրակարգի։ Ընդունելու դեպքում այն կկիրառվեր արդեն ոչ թե 2024-ին, ինչպես գործող Սահմանադրությամբ է ամրագրված, այլ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Նախագիծն արգելում է դաշինքների ստեղծումը՝ սահմանելով ընտրությունների զրոյական շեմ:
Սահմանադրական փոփոխությունները Վրաստանում հունիսի 20-21-ին մեկնարկած ցույցերի պահանջներից մեկն էր: Բիձինա Իվանիշվիլին քաղաքացիներին խոստացել էր հենց 2020-ին անցում կատարել համամասնական ընտրակարգի: