Բիձինա Իվանիշվիլի. «Մարգվելաշվիլին ոչ սկզբում է իմացել թե ինչ իրավունքներ կունենա և այսօր էլ չի հասկանում»,֊ այս մասին Վրաստանի նախկին վարչապետը հայտարարել է լրագրողների հետ տարածաշրջանային հանդիպման ժամանակ, հայտնում է «interpressnews» պարբերականը:
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում լրագրողը հարց է բարձրացրել 2013 թվականին Թեթրիծկղարո քաղաքում փակված բուժհաստատության վերաբերյալ, որը վերաբացելու խոստում է տվել նախագահը եւ որը մինչ օրս չի վերաբացվել, Իվանիշվիլին պատասխանել է․ «Ինչ վերաբերվում է նախագահի խոստումներին, ապա պետք է ասեմ, որ նա ո՛չ սկզբից է իմացել՝ ինչ իրավունքներ կունենա և այսօր էլ ցավոք սրտի չի հասկանում: Առողջապահությունը իր ոլորը չէ: Նախագահի ոլորտը չէ բուժկենտրոնի կառուցումը կամ առողջապահության հարցերով զբաղվելը: Սա կառավարության գործն է և եթե խախտվել է որևէ բան, պահանջները պետք է կառավարությանը ներկայացնենք:»
Նախկին վարչապետը ասել է նաեւ, թե մինչ այս զրուցել է Գիորգի Մարգվելաշվիլիի հետ՝ խորհուրդ տալով ընթերցել սահմանադրությունը․ «Երբ ընտրություններն ավարտվեցին և նա եկավ իշխանության, ցանկանում էր կառավարել ամեն ինչ, ինչը՝ խնդիր դարձավ»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: