Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանի կողմից ընտրական համակարգի փոփոխության մասին օրինագիծը տապալելու և հետագա զարգացումների մասին սոցիալական ցանցում գրություն է արել:
«Վրացական երազանքի» նոյեմբերի 14-ը՝ առկա քաղաքական իրավիճակում պետականությունից, ռացիոնալիզմից և քաղաքական պրագմատիզմից զուրկ որոշում է: Եվս մեկ քայլ դեպի իշխանության դելեգիտիմացիա, հանրային և քաղաքական բևեռացում: Սա եւս մեկ բաց թողնված հնարավորություն է»,- գրել է Գիորգի Կվիրիկաշվիլին: