Լուսանկարը՝ Լևան Սութիձեի
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում շարունակվում է բողոքի ակցիան։
Հավաքվածները չեն շտապում լքել խորհրդարանի հարակից տարածքը։ Մասնակիցները ձեռքերում պահում են «Տատիկիդ խաբիր», «Մենք խաբվեցինք» գրությամբ պաստառներ։
Ավելի վաղ ընդդիմությունը համատեղ հանդիպում էր անցկացրել, որից հետո միացել ցուցարարներին։ Գիգի Բոկերիան լրագրողներին ասել է, որ հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է՝ համամասնական ընտրակարգով, որով անցումային կառավարություն կձևավորվի։ Բոկերիայի խոսքով՝ Իվանիշվիլին երկիրն անդունդի եզրին է հասցրել, ժամանակն է վերջ դնել թշնամարար ռեժիմին, և նպատակին հասնելու համար պետք է հանրային աջակցություն։
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի խորհրդարանում 101 կողմ ձայնով տապալվեց սահմանադրական փոփոխությունների օրինագիծը։