Խորհրդարանական մեծամասնության անդամ Թամար Չուգոշվիլին, Իրինա Փրուիձեն, Գիորգի Մոսիձեն, Դմիտրի Ցքիտիշվիլին, Թամար Խուլորդավան և Սոփիո Քացարավան հեռանում են իշխող թիմից:
Նշված հայտարարությունն արել է խորհրդարանի փոխխոսնակ Չուգոշվիլին:
«Ինձ համար շատ սկզբունքային էին այս փոփոխությունները: Կարևոր չէ, թե ինչն է պատճառը, որ օրինագիծը չանցավ: Մենք այլ ճանապարհ չունենք, բացի նրանից, որ թողնենք ինչպես խորհրդարանական պաշտոնները, այնպես էլ մեծամասնությունը, քանի որ այս սահմանադրական փոփոխությունները չընդունելը շատ ծանր հարց է, և մենք մեր պատասխանատվությունն ունենք»,- հայտարարել է Չուգոշվիլին: