Վրաստանը նոր բիզնես Օմբուդսմեն ունի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան բիզնես Օմբուդսմենի պաշտոնին նշանակել է Միխեիլ Դաուշվիլիին: Գախարիայի խոսքով, Դաուշվիլիի հիմնական խնդիրը բիզնեսին աջակցելն է լինելու:

«Միևնույն ժամանակ գործարարներին՝ մեր մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին, խոշոր գործարար կլինի, թե միջին կամ փոքր, ցանկանում եմ խոստանալ, որ բոլոր խնդիրները, որոնք Դաուշվիլիին կհասնեն, մի քանի րոպեից կլինի նաև վարչապետի աշխատասենյակում»,- հայտարարել է Գախարիան:

Նշենք, որ Միխեիլ Դաուշվիլին 2019 թվականի օգոստոսից մինչ օրս հանդիսանում էր Ներքին գործերի նախարարության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի տնօրենը: Նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ գործող բիզնես Օմբուդսմեն Իրակլի Լեքվինաձեն և իր տեղակալ Լևան Կալանդաձեն հեռանում են:

Լեքվինաձեն բիզնես Օմբուդսմենի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունվարին: Մինչ այդ Թբիլիսիի փոխքաղաքապետն էր: