«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ, որտեղ խորհրդարանական մեծամասնության նիստն է տեղի ունենում, ցույց է ընթանում:
Ցուցարարները պահանջում են, որ իշխող կուսակցությունը կատարի իր խոստումը և կողմ քվեարկի իրենց իսկ առաջարկած նախաձեռնությանը, որպեսզի 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացվի համամասնական ընտրակարգով:
Ցույցին ներկա են նաև «Երկրի ծառայության մեջ» շարժման առաջնորդները, այդ թվում քաղաքացիական ակտիվիստ Գիգա Մաքարաշվիլին: Նրա խոսքով, եթե խորհրդարանը չընդունի փոփոխությունները, իրենք պատգամավորներին խորհրդարանից դուրս գալու հնարավորություն չեն տա:
«Սա «Երազանքի» վերջին շանսն է»,- Մաքարաշվիլիի խոսքերն է մեջբերում Netgazeti պարբերականը: