Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կողջուներ, եթե Իրակլի Ղարիբաշվիլին (Վրաստանի վարչապետը 2013-2015 թթ.) մասնակցի նախագահական ընտրություներին:
Այս մասին Իվանիշվիլին հայտարարել է Քվեմո Քարթլիի շրջանում մամուլի հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանով հարցին, թե ինչպիսին է իր դիրքորոշումը տարածված տեղեկատվության վերաբերյալ, որի համաձայն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի նախագահական ընտրություններին:
«Ինչու՞ ոչ, սակայն մինչև նախագահական ընտրությունները դեռեւս երկար ժամանակ կա: Այդ թեմայի շուրջ քննարկում չի եղել, որեւէ մեկի, այդ թվում նաեւ Իրակլիի հետ: Կարծում եմ Իրակլին երիտասարդ է և կարող է Վրաստանի քաղաքականության մեջ կարևոր դերակատարություն ունենալ մոտ ապագայում: Այնպես որ այս պահին ողջունում եմ, սակայն 2 տարին երկար ժանամակ է և դեռ պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը, հնարավոր է Իրակլին մինչ այդ ցանկանա երևան գալ» ,- ասել է Իվանիշվիլին: