Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունից տեղեկացնում են, որ ոչ կայուն եղանակը Վրաստանում կպահպանվի նաև առաջիկա օրերին:
Սեպտեմբերի 27-ին ինչպես արևելյան, այնպես էլ արեւմտյան Վրաստանում ամպամած կլինի, բայց հիմնականում առանց տեղումների, հնարավոր է քամու ուժգնացում: Սեպտեմբերի 28-ին, երկրի ողջ տարածքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, քամի, մայրաքաղաքում ամպամած եղանակ կլինի, գիշերը տեղումներ են կանխատեսվում: Սեպտեմբերի 29-ին ևս շրջանների մեծ մասում տեղումները կպահպանվեն, բարձր լեռնային շրջաններում հնարավոր է ձյուն: Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22 աստիճան: