Ուղղափառ եկեղեցին հրաժարվում է կատարել 24-ամյա երիտասարդի հոգեհանգստյան արարողությունը

«Գիրչի» կուսակցությունը քննադատում է վրաց Ուղղափառ եկեղեցուն՝ երիտասարդ տղայի հոգեհանգստի արարողությունը կատարելու ընտանիքի խնդրանքը մերժելու համար։ Քաղաքական ուժին պատկանող «Աստվածաշնչյան ազատության» սպասավոր 24-ամյա երիտասարդը վթարի հետևանքով մահացել է նոյեմբերի 5-ին Սամտրեդիայում:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում Վրաստանում ստեղծվում են կրոնական կազմակերպություններ, որոնց նպատակն է երիտասարդներին որպես եկեղեցու ծառայողներ ազատել պարտադիր զինծառայությունից:

Նման կազմակերպություն ստեղծել է նաև «Գիրչին»՝ անվանելով «Աստվածաշնչյան ազատություն»։ Երիտասարդներն անդամակցելով հոգևոր նման կազմակերպություններին, հնարավորություն են ստանում խուսափել բանակում ծառայությունից:

Մահացած երիտասարդի ծնողները հայտնում են, որ հենց բանակից ազատվելու նպատակով է, որ երիտասարդը միացել է կազմակերպությանը:

«Գիրչի»-ն շեշտում է, որ ընտանիքը ցանկանում է նման խնդրանքով երիտասարդին ուղղափառ կարգի բերել: Իսկ վրաց ուղղափառ եկեղեցին մերժում է ընտանիքին՝  երիտասարդն «Աստվածաշնչյան ազատություն»-ից ստացած վկայագիր ունենալու պատճառաբանությամբ:

«Գիրչի»-ն ընտանիքի խնդրանքով արդեն չեղյալ է համարել վկայագիրը, սակայն վրաց հոգևորականները միևնույնն է հրաժարվում են արարողությունն անցկացնել:

Խոնիի և Սամտրեդիայի մետրոպոլիտ Սաբան պատասխանելով  «Նեթգազեթիի» հարցին, ասել է, թե «Գիրչի»-ին հարցրեք․ «ասում են՝ մենք եպիսկոպոսներ ու քահանաներ ենք, թող իրենք էլ հուղարկավորեն իրենց անդամներին»։

Սրա հետ մեկտեղ, արքեպիսկոպոս Թամազ Լոմիձեն, որը Գերմանիայի Մյունխենի վրացական ուղղափառ եկեղեցում է ծառայում, ասում է, որ ուղղափառները կարող են լինել որևէ կազմակերպության անդամ, որը կրոնական անվանում ունի, սակայն դա դավանանք կամ առավել ևս եկեղեցի չէ: Հոգևորականը կարծում է, որ նույն ձև պետք է մոտենալ նաև 24-ամյա երիտասարդի հարցին:

Մեկ այլ արքեպիսկոպոս Թամազ Լոմիձեն կարծում է, եթե այս անդամակցությունը ընդամենը ձևական է և չունի կրոնական պատկանելություն, ապա չպետք է խոչընդոտ հանդիսանա: