Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև բախում է տեղի ունեցել: Քաշքշուկ է տեղի ունեցել նախ անկախ պատգամավոր Գեդևան Փոփխաձեի և մեծամասնության անդամ Դաչի Բերայայի միջև, ինչպես նաև մեծամասնության անդամ Կոբա Լուրսմանիձեի և անկախ պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլիի միջև:
Մինչ այդ Գեդևան Փոփխաձեն Դաչի Բերայային անվանել է սրիկա: Քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ Գեդևան Փոփխաձեն խոսել է պատրիարքարանի շուրջ ստեղծված իրավիճակի և իշխանության վերաբերմունքի մասին:
Միջադեպի պատճառով խորհրդարանում հայտարարվել է ընդմիջում:
Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում մեկնարկում են համամասնական համակարգին անցնելու շուրջ քննարկումները: