Georgian Airways ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները մի քանի ուղղություններով, կամ կրճատում է հաճախականությունը։ Քաղաքները, որտեղ չվերթները դադարեցվում են, գտնվում են Եվրոպայի երկրներում՝ Բերլին, Բրյուսել, Լոնդոն և այլն։
Թբիլիսի-Բարսելոնա թռիչքը դադարեցվում է նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 18-ը, ինչպես նաև հունվարի 12-ից մարտի 4-ը։
Թբիլիսի-Բոլոնիա ուղղությամբ երթերը դադարել են նոյեմբերի 8-ից, կվերականգնվեն դեկտեմբերի 18-ից հետո։ Այս ուղղությամբ թռիչքները կդադարեն նաև հունվարի 10-ից մինչև մարտի 4-ը։
Թբիլիսի-Բրյուսել ուղղությամբ չվերթներ չեն լինի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ, ինչպես նաև հունվարի 16-ից մարտի 5-ը։
Թբիլիսի-Լոնդոն ուղղությունը չի գործի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 7-ը, նաև հունվարի 15-ից մարտի 11-ը։
Թբիլիսի-Պրահա չվերթները դադարելու են նոյեմբերի 19-ին՝ մինչև դեկտեմբերի 10-ը։ Թբիլիսի-Բերլին ուղղությունը՝ դեկտեմբերի 16-ից, իսկ հունվարի 17-ից մարտի 6-ը կդադարեն ուրբաթ օրվա թռիչքները։
Թբիլիսի-Կիև ուղղությամբ նոյեմբերի 6-ից չվերթները դադարել են՝ մինչև դեկտեմբերի 18-ը։ Այդ ընթացքում երթեր կիրականացվեն շաբաթական երկու անգամ։