Վրաստանի կինոթատրոններում արդեն ավարտվել է «Եվ հետո մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան:
22:00-ին մեկնարկում է ֆիլմի երկրորդ սեանսը: Այս մասին հայտարարել է Վրաստանի կինոթատրոնների մամուլի ծառայության ղեկավար Մայկ Սիխարուլիձեն:
Հիշեցնենք, որ ֆիլմի ցուցադրմանը զուգընթաց կինոթատրոնների շուրջ իրավիճակը լարված է: «Վրացական քայլերթի» անդամները, Լևան Վասաձեի աջակիցները և այլ քաղաքացիներ ժամեր շարունակ փորձում էին մտնել շենք և խանգարել կինոնկարի ցուցադրումը:
Իրավիճակը ծայրահեղ լարված է: Մի քանի անգամ տարբեր խմբերի կողմից փորձ արվեց ներխուժել Ամիրանի կինոթատրոն: Ցուցարարները պայթուցիկ սարքեր նետեցին կինոթատրոնի ուղղությամբ: Ներքին գործերի նախարարությունը միջադեպի համար արդեն 11 անձ է ձերբակալել:
Ավելին՝ ՏԵՍԱՆՅՈՒԹ