«Ֆիլմ դիտելու ժամանակ ե՞րբ ունեմ: Իսկապես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ֆիլմ դիտել, կամ թե երբ եմ կինոթատրոնում եղել», — լրագրողներին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ պատասխանելով «Եվ հետո մենք պարեցինք» ֆիլմի հետ կապված հարցին:
Նրա խոսքով՝ իրավապահները կպաշտպանեն բոլոր մարդկանց անվտանգությունը:
«Ներքին գործերի նախարարությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ կպաշտպանվի բոլոր մարդկանց անվտանգությունը», — ասել է Կախա Կալաձեն:
Լևան Ակինի «Եվ հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա Վրաստանում երեք օր՝ նոյեմբերի 8-ին, 9-ին և 10-ին:
Հիշեցնենք՝ ֆիլմի ցուցադրության հետ կապված Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող՝ Ամիրանի կինոթատրոնի մուտքի մոտ լարված իրադրություն է։
Մի շարք կազմակերություններ ու անհատներ խոսել են ցուցադրութունը տապալելու մասին։
Այս պահին ոստիկանական պատ է կազմված՝ բախումներից խուսափելու համար։ Կինոթատրոնի մուտքը փակ է՝ նույնիսկ այլ ֆիլմի ցուցադրության եկած դիտողների համար։
Ավելի վաղ Վրացական քայլերթ կազմակերպությունը, որ աչքի է ընկնում ազգայնական հայտարարություններով, խոստացել էր թույլ չտալ ֆիլմի ցուցադրությունը։
Բոլոր տոմսարկղերում ֆիլմի տոմսերը ռեկորդային արագությամբ սպառվել են։