Միացյալ ազգային շարժում կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Նիկա Մելիան իշխող վրացական երազանքին կոչ է արել հրապարակել իրենց կողմից սպասվելիք հանրահավաքի կոնկրետ օրը.
«Մենք պատրաստվում ենք հաղթանակի և մտադիր ենք հոկտեմբերի 2-ին, Թբիլսիի կենտրոնում մեծամասշտաբ հավաք անցկացնել` Ազատության և Հանրապետության հրապարակներում, ներառյալ Ռուսթավելի պողոտայի վրա: Կուլիսներում խոսակցություններ կան, որ Վրացական երազանքը ևս նույն օրը և նույն տարածքում ծրագրում է հանրահավաք: Կոչ եմ անում Վրացական երազանքին, մեկ օրվա ընթացքում հրապարակել ակցիայի օրը, քանի որ մենք որոշել ենք հավաքվել հոկտեմբերի 2-ին, իսկ երկու քաղաքական կուսակցությունների խաղաղ հավաքը նույն վայրում իրականացնելն անիրական է»,- Նիկա Մելիայի կոչը հրապարակել է apsny.ge պարբերականը: