Իմերեթիի շրջանի Զեստաֆոնի քաղաքում հրշեջ-փրկարարները խեղդվող շանը հանել են գետից։ Այս մասին հայտնել է փրկարար ծառայությունը, նաև լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
Շունն ամբարտակում է գտնվել, երբ գետի ջրի մակարդակը սկսել է արագ բարձրանալ, ուժեղ հոսքը կենդանուն հեռացրել է ափից։
«112» ծառայություն ահազանգել են ականատեսները։ Քիչ անց փրկարարները դեպքի վայր են եկել։ Շանը հասել են փչած նավակով։ Վախեցած և ուժասպառ շանն անվտանգ վայր են դուրս բերել։ Գերատեսչությունից հայտնում են, որ շան կյանքին վտանգ չի սպառնում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության էջից
მეხანძრე-მაშველებმა ზესტაფონში ძაღლი გადაარჩინეს.ის მდინარე ყვირილაზე არსებულ ხიდთან ახლოს, ჯებირზე იყო და წყლის ადიდების გამო ნაპირზე გამოსვლას ვეღარ ახერხებდა.მაშველებმა ოთხფეხა მეგობარი ნავის საშუალებით უსაფრთხო ადგილას უვნებლად გამოიყვანეს.მის სიცოცხლეს საფრთხე აღარ ემუქრება.
Posted by საგანგებო სიტუაციების მართვის სამსახური / Emergency Management Service on Thursday, November 7, 2019