Իրանի հյուսիսում գրանցված երկրաշարժի հետևանքով նվազագույնը 4 մարդ է զոհվել, տուժել է 70-ը։
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ։
Ուժգին ցնցումները զգացվել են տեղական ժամանակով 2:17-ին։ Էպիկենտրոնը Արդեբիլ քաղաքից 83 կմ հեռավորության վրա է։
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից։