Այս մասին հաղորդել է երկրի եկամուտների ծառայությունը՝ պաշտոնական էջում։ Մասնավորապես՝ կարգելվի ծխախոտային չփաթեթավորված հումքի, այդ թվում նաև կալյանի գլանակների թութունի, ինքնաշեն գլանակների իրացումը։
Նշված ապրանքի իրացումը կթույլատրվի միայն այն դեպքում, եթե փաթեթավորված է 50 կամ 100 գրամանոց փաթեթներով և ունենա ակցիզային դրոշմանիշ։ Յուրաքանչյուր տուփի վրա պետք է լինի բժշկական նախազգուշացում։ Պետք է պահպանվեն նաև Վրաստանի Ծխախոտի մասին օրենքի այլ պահանջներ։ Նոյեմբերի 21-ից արգելվելու է նաև էլեկտրոնային սիգարետների հեղուկների իրացումը։
Օրենքը շրջանցելու համար տուգանք է սահմանվել 2000 լարի (673 դոլար), իսկ երկրորդ խախտման դեպքում՝ 4000 լարի (ավելի քան 1,3 հազար դոլար)։
Հիշեցնենք՝ վերջերս ACT Impact կազմակերպությունն ուսումնասիրություն էր արել ու հրապարակել արդյունքները, որոնց համաձայն Վրաստանում ծխողների մեկ երրորդը թութուն է ծխում։
Վրաստանում ծխախոտի թանկացումը պատճառ է դարձել, որ թութունի պահանջարկն ավելանա։ Ծխողների մի մասն անցավ ինքաշեն ծխախոտի սպառմանը։ Այս թեմայով առավել մանրամասն՝ «Թութուն, թուղթ, ֆիլտր․ մոռացված մեթոդի վերականգնումը կամ ծխախոտի թանկացման այլընտրանք» հոդածում։