Վրաստանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է լուսանկար Վրաստանի պաշտպանության և անվտանգության 13-րդ համաժողովից՝ «Համաժողովի սելֆի» վերտառությամբ:
Ձախից աջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլի, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևին կողմ քվեարկած ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Քինզինգեր և Ալեքս Մուն, Աջարիայի կառավարության ղեկավար Մամուկա Ռիժվաձե
Նոյեմբերի 6-7-ը Բաթումիում անցկացվում է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության 13-րդ համաժողովը։