«Ազարտային խաղերը սպանում են». այս կարգախոսով Բաթումիում բողոքի ակցիա է տեղի ունեցել:
Ցուցարարները միանում են ազարտային խաղերի դեմ քարոզարշավին: Նրանք պահանջում են երկրի տարածքով մեկ արգելել ազարտային խաղերի հեռուստատեսային գովազդներն ու գովազդային վահանակները:
Քարոզարշավի անդամները նաև պահանջում են` սահմանափակել մինչև 25 տարեկան երիտասարդների համար խաղերը:
Քարոզարշավի անդամները նաև հայտարարում են, որ վերջին ժամանակաշրջանում ավելացել է խաղերից կախում ունեցող անձանց կողմից ինքասպանությունների դեպքերը: