«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019-ի համացանցային ազատություն ունեցող երկրների ռեյտինգային ցանկը, Վրաստանն առաջին տասնյակում է:
Ըստ զեկույցի, Վրաստանը 100 միավորից վաստակել է 75-ը՝ զբաղեցնելով 10-րդ տեղը, իսկ հարևան Հայաստանը 100-ից ստացել է 74-ը՝ զբաղեցնելով 9-րդ տեղը:
Վրաստանն առաջ է անցել զարգացած երկրներից, ինչպիսիք են Ճապոնիան (73 միավոր) և Հունգարիան (72 միավոր):
Ըստ Freedom House-ի, հաշվետու ժամանակահատվածում վրացական իշխանությունները հարգել և պաշտպանել են թվային իրավունքները: Զեկույցում խոսվում է նաև նոր սահմանադրության ընդունման մասին, որի միջոցով ինտերնետ հասանելիությունը ճանաչվում և երաշխավորվում է որպես հիմնական իրավունք:
Կազմակերպությունը, այնուամենայնիվ, ընդգծում է, որ Վրաստանում համացանցի ազատությանը դեռևս սպառնալիք կա, որը դրսևորվում է հատկապես ընտրական շրջանում:
Ինտերնետի ազատության առումով առաջին տեղում է Իսլանդիան, երկրորդ տեղում՝ Էստոնիան, իսկ երրորդում՝ Կանադան, այնուհետև Գերմանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հայաստանը: