Բաթումիի Հիլթոն հյուրանոցում Պաշտպանության և անվտանգության խորհրդաժողովից առաջ տարհանման ազդանշան է միացել: Մասնակիցները լքել են խորհրդակցությունների դահլիճը:
Ավելի ուշ Հիլթոն հյուրանոցի վարչակազմը հայտնել է, որ ահազանգը խոհանոցի ծխի պատճառով է եղել, իսկ ներսում մնալն ավելի անվտանգ է:
Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովի բացումը նախատեսվում էր Բաթումիում այսօր՝ ժամը 10:00-ին: Միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ:
Խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։