Թբիլիսիի մունիցիպալիտետը իր կարգավիճակով և ֆինանսավորմամբ առանձնանում է Վրաստանի մյուս տեղական ինքնակառավարման մարմիններից: Քաղաքի բյուջեն ավելի քան 1 միլիարդ լարի է, հետևաբար, ինչպես գործադիր, այնպես էլ ներկայացուցչական մարմինների կողմից բյուջետային ռեսուրսների ռացիոնալ կառավարումը բազում ռիսկերի հետ է կապված:
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) տարիներ շարունակ հետևում է Թբիլիսիի մունիցիպալիտետի գործունեությանը և բյուրոկրատական ծախսերի քաղաքականությանը: Օրինակ, 2017 թվականին IDFI-ը զեկույց էր հրապարակել` Թբիլիսիի մունիցիպալիտետում աշխատողների թվաքանակն ու վարչական ծախսերը 2011-2016 թթ, որտեղ ուսումնասիրված է 6 տարվա ընթացքում տարբեր քաղաքական ուժերի կառավարման շրջանում քաղաքապետարանի (գործադիր մարմին) և սակրեբուլոյի (ներկայացուցչական մարմին) աշխատակիցների ընդունման դինամիկան: Ինչպես նաև, ուսումնասիրվել ե մունիցիպալիտետում առկա վարձատրման քաղաքականությունը, ավտոմեքենաների կառավարման և ներկայացուցչական ծախսերի պրակտիկան:
Սույն ուսումնասիրության շրջանակներում IDFI-ը ուսումնասիրել է 2017-2018 թվականների տվյալները, որը վերոնշյալ հարցերից բացի ներառում է նաև Թբիլիսիի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցների գործուղումները, վառելիքի օգտագործումն ու գովազդային ծախսերը: Ուսումնասիրությունը հիմնվում է պաշտոնական տեղեկատվության վրա: Հատկանշական է, որ որոշ դեպքերում, ոչ ամբողջովին տեղեկատվություն ստանալու պատճառով որոշ տվյալներ անհնար է համեմատել:
Վերոնշյալ տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է հետևյալը.
.Թիլիսիի քաղաքապետարանում 2018 թվականին աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերը 2017 թվականի համեմատ նվազել է 4 միլիոն լարիով, իսկ ոչ հաստիքային աշխատողների աշխատավարձերը ավելացել է 3.4 միլիոն լարիով:
.Սակրեբուլոյի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերը 2018 թվականին ավելացել է 461 հազար լարիով, իսկ ոչ հաստիքային աշխատակիցների աշխատավարձերը նվազել է 171 հազար լարիով:
.Քաղաքապետարանի կողմից հանրության համար կարևոր տեղեկատվության տարածման համար ծախսված գումարը 2018 թվականին ավելացել է 1 միլիոն 790 հազար լարիով: Նշված աճը ամենայն հավանականությամբ կապված է հանրության հետ հաղորդագրության գործակալության ստեղծման և դրա վարչական ծախսերի հետ:
.Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից 2018 թվականին հեռուստատեսային գովազդների համար ծախսված գումարի 69%-ը «Իմեդի» հեռուստաընկերությանն է տրվել:
.Քաղաքապետարանի ներկայացուցչական ծախսերը 2018 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 32 տոկոսով:
Նյութը պատրաստվել է IDFI-ի կողմից` Վիշգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ: