2020 թվականի պետական բյուջեն լարիի «գերեզմանափորն» է, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն: Նրա խոսքով, հաջորդ տարվա բյուջեն երկրի աղքատացման պատճառն է և այն ընտրական կարիքների վրա է կառուցված:
«2020 թվականի պետական բյուջեն լարիի «գերեզմանափորն» է, սա երկրի աղքատացման բյուջեն է, քանի որ հենց այս բյուջեի պատճառով է տեղի ունենում գների սարսափելի աճ՝ շուրջ 17 տոկոսով աճել է սննդամթերքը, 26 տոկոսով ծխախոտային ապրանքները, 27 տոկոսով մրգերը, իսկ լարին շարունակում է արժեզրկվել, որի վերջը դեռ չի երևում: Սա խարխլող բյուջե է, որը կառուցված է պոպուլիզմի, ընտրական կարիքների, կոռուպցիոն գործարքների և այնպիսի ծախսեր, որտեղ իշխանությունների հետ մոտիկ ընկերությունները առանց մրցույթների ստանում են միլիոններով եկամուտներ»,- հայտարարել է Գոցիրիձեն:
Հիշեցնենք` այսօր 2020 թվականի պետբյուջեի վերանայված տարբերակը Վրաստանի կառավարությունը կուղարկի խորհրդարանին: Վերջինս մինչև աշնանային նստաշրջանի ավարտը պետք է հաստատի երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: