Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ 10 ամսվա տվյալներով ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանից շուրջ 75,6 մլն շիշ գինի է արտահանվել, ինչը 2018 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 11 տոկոսով:
Գործակալության տեղեկատվությամբ, արտահանող երկրների ցանկում առաջատար են Ռուսաստանը, Ուկրաինան և Չինաստանը:
2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանից աշխարհի 53 երկրում 75,6 մլն շիշ գինի է արտահանվել, որի արժեքը կազմում է 195 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 20 տոկոսով:
Արտահանող երկրների տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան, Լեհաստան, Ղազախստան, Բելառուս, Լատվիա, ԱՄՆ, Լիտվա և Էստոնիա: