ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Դեվիդ Կրամերի հայտարարության համաձայն՝ 2020 թվականի ընտրությունները Վրաստանի համար թեստ կլինեն՝ պարզելու համար, թե ինչքանով է երկիրը գնում ժողովրդավարության ուղղությամբ: Ըստ նրա, այս հարցում մեծ հետաքրքրություն կա ինչպես Եվրամիության երկրներից, այնպես էլ մյուս դաշնակիցներից:
«ԱՄՆ-ն խիստ հետաքրքրված է Վրաստանի խորհրդարանական ընտրություններով և համապատասխան իրադարձությունների զարգացումներով: Այս ընտրություններին մեծ ուշադրություն կդարձվի և կլինեն շատ դիտորդներ», — հայտարարել է Կրամերը:
Կրամերը խոսել է նաև Վրաստան-ԱՄՆ գործընկերության մասին՝ նշելով, որ Վրաստանը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ ինչպես դեմոկրատների, այնպես էլ ամբողջ Կոնգրեսի համար: