Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, մեկ տարվա ընթացքում մրգի ու խաղողի գներն աճել են 26,9, իսկ միսը և մսամթերքը՝ 14,7 տոկոսով: Ինչ վերաբերում է հացին, այն թանկացել է 11 տոկոսով:
Ծառայությունը հրապարակել է տարվա գնաճի ցուցանիշը, որի համաձայն տարեկան գնաճը հիմնականում ազդել է հետևյալ խմբերի վրա՝
Լայն սպառման մթերքներ և ոչ ալկոհոլային խմիչքներ (13,05 տոկոս գնաճ),
Միրգ, խաղող (26,9 տոկոս գնաճ)
Կաթ, պանիր և ձու (16 տոկոս)
Ձկնեղեն (15,8 տոկոս)
Միս և մսամթերք (14,7 տոկոս)
Շաքարավազ, քաղցրեղեն (13,7 տոկոս)
Բանջարեղեն (12,4 տոկոս)